Բայդենը պայմանագիր է կնքել  տաղանդների որոնման գործակալության հետ
copy image url

Բայդենը պայմանագիր է կնքել  տաղանդների որոնման գործակալության հետ

Արտաքին 2 ամիս առաջ - 10:18 04-02-2025
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պայմանագիր է կնքել Լոս Անջելեսի Creative Artists Agency տաղանդների որոնման գործակալության հետ, գրում է BBC-ն։

«Բայդենն ԱՄՆ-ի ամենահարգված և ազդեցիկ ձայներից մեկն է ազգային և համաշխարհային հարցերում։ Մեզ համար մեծ պատիվ է կրկին դառնալ նրա գործընկերը»,- հայտարարել է գործակալության համանախագահ Ռիչարդ Լովեթը։

Նշվում է, որ տաղանդների որոնման գործակալությունը կապված է նաև նախկին նախագահ Բարաք Օբամայի և նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հետ:

2017 թվականին տաղանդների որոնման գործակալությունում իր նախորդ աշխատանքի ընթացքում Բայդենը հրապարակել է իր հուշերը՝ «Խոստացիր ինձ, հայրիկ. հույսի, դժվարությունների և նպատակի տարի» գիրքը, որում պատմում է իր ավագ որդու՝ Բոյի կորստի մասին։ Այն դարձել է The New York Times-ի վարկածով թիվ մեկ բեսթսելլերը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի