Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել։ Ըստ տեսանյութի հեղինակ Ղարիբ Բաբայանի՝ մի խումբ ադրբեջանցիներ Երևանի Հանրապետության հրապարակում երգում «Ղարաբաղ» երգը ադրբեջաներեն։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են: ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել քննչական կոմիտե Ղարիբ Բաբայանի դեմ, հարուցվել էր քրեական վարույթ։ Այնուհետև Բաբայանը ձերբակալվել էր, սակայն չէր կալանավորվել։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Եթե տեսնեք, որ Երևանում ադրբեջանցիներն ինչ-որ բան են անում կահազանգե՞ք,թե՞ կլռեք»։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ բնականաբար կահազանգի։ «Եթե ադրբեջանցիներին տեսնեմ ոչ միայն կահազանգեմ, այլ նաև զենք կվերցնեմ ու կգնամ պայքարի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նման պարագայում, չի կարող լռել։ «Ինչ լռել, բացառվում է»,- նշեց նա։
Մանրամասները` տեսանյութում։