Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին
copy image url

Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 15:44 03-02-2025
Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Իտալիայի միջև համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված