Եթե մարդ ձեր դուրը չի գալիս, կոլոտ է, աչքերը կապույտ չեն, դա չի կարող հիմք հանդիսանալ նրան օրենքով հետապնդելու
copy image url

Եթե մարդ ձեր դուրը չի գալիս, կոլոտ է, աչքերը կապույտ չեն, դա չի կարող հիմք հանդիսանալ նրան օրենքով հետապնդելու

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 12:15 03-02-2025
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ղարիբ Բաբայանի ու ադրբեջաներեն երգողների տեսանյութի մասին մի անգամ էլ մի բան գրեմ։

Եթե մարդ ձեր դուրը չի գալիս, եթե վախտին ֆեյսբուքում ինչ-որ անդուր բան ա գրել, ինչ-որ կազմակերպություն ա ղեկավարել, որը գրանցված է եղել նորմալ, եթե ինքը կոլոտ ա, աչքերը կապույտ չեն, էմոցիոնալ է, ենթադրաբար ճաղատ է (չեմ հիշում) - դա բացարձակ չի կարող հիմք հանդիսանալ մարդուն օրենքով հետապնդելու։ Գոյություն ունի քրեական օրենսգիրք։ Մեջը կոնկրետ հոդվածներ կան։ Եղած հոդվածներով, իմ կարճ խելքով, էդ մարդուն չի կարելի հետապնդել։

Ավելին, եթե ինչ-որ մեկը ձեւ գտնի էդ մարդուն էղած ՔՕ միջոցով հետապնդելու, մենք, դուք, բոլորս քաքի մեջ ենք, քանի որ ամեն երկրորդին կկարողանան ձեռբակալել։ Իսկ դա ժողովրդավարության բաստիոնի եւ կովկասյան վագրի (էս մեկը ոնց որ ուրիշ օպերայից էր) կոնցպեցիային չի բռնում»։

Ամենից շատ դիտված