Լոռիում օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է
copy image url

Լոռիում օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է

Արտաքին 2 ամիս առաջ - 11:50 03-02-2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզի Միխայելովկա համայնքում գործող «Ճանապարհ» ՍՊԸ-ում ու արձանագրել մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝

-բազալտի խճի վերամշակման համար նախատեսված ջարդիչ տեսակավորման կայանքը գործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության,

-ասֆալտբետոնի արտադրամասի գազի վառարանների շահագործումը նույնպես կազմակերպվել է առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ջարդիչ տեսակավորման կայանքի և գազի վառարանների ապօրինի շահագործումը։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է 4,000,000 դրամը գերազանցող վնասի փոխհատուցման պահանջ։

Ամենից շատ դիտված