Մարդիկ մեր վարսավիրանոց գուկան, որովհետև ըստեղ իրանց հիշողություններն են. գյումրեցի վարսավիր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 13:39 02-02-2025
Գյումրիում գործող Հայաստանի ամենահին վարսավիրանոցը կառուցվել է 1941 թվականին։ Այս վարսավիրանոցի հաճախորդներից են եղել Ավետիք Իսահակյանը, Մհեր Մկրտչյանը, Հովհաննես Շիրազը: Տարիների հետ ամեն ինչ փոխվեց, բայց ամենահին վարսավիրանոցը մինչ օրս էլ պահպանում է ԽՍՀՄ-ի շունչը։ Հին վարսավիրանոցը Գյումրիի այցեքարտերից մեկն է։ Վարսավիր Ապին Չախոյանը, որը 30 տարուց ավելի աշխատում է այստեղ, ասում է` մարդիկ գիտեն՝ ինչի են գալիս հենց այս վարսավիրանոց։ Գյումրեցի վարսավիրի խոսքով` այստեղ անբաժան են վարսավիրների հումորը, հաճախորդների սրտաբաց ընդունելությունն ու գյումրեցու «խորաթան»։

Մանրամասները` տեսանյութում։