ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
copy image url

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից

Ներքին 2 ամիս առաջ - 19:03 31-01-2025
Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները,

ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, արատավորում նրանց պատիվն ու հեղինակությունը։

Պաշտպանական գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից։