Երևանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին՝ թե ինչու է 3 տարբեր տեսակի ավտոբուսի համար նախատեսված նույն ծախսը, և ինչու են թվերն ուռճացված՝ վկայակոչելով նրանց տված հաշվարկ-հիմնավորումը:
«Ձեր նպատակը ոչ թե թվերը հասկանալն է, այլ ամեն գնով ֆիքսելը, որ մենք ինչ-որ բան սխալ ենք հաշվել, ընդհանուր տրամաբանությունն աշխատում է այն ուղղությամբ, որ ներկայացնեք՝ ուռճացում կա»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: