Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից. Նիկոլ Փաշինյան
copy image url

Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից. Նիկոլ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 16:33 31-01-2025
Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից. հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով, անկախ նրանից՝ Ադրբեջանը բարձրացնում է անկլավի թեմա, թե ոչ, ՀՀ-ն է բարձրացնում. «Եթե հիմա ուզենանք, չենք կարող չբարձրացնել և այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում։ Ամեն մեկս մեր փաստարկներով գնալու ենք: Եթե տեսականորեն մենք ուզենանք, որ Ադրբեջանը որևէ ձևով չառնչվի այս հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք ասենք՝ այս հարցը հանում ենք, բայց ով կարող է և ոնց կարող է այդ հարցը հանել, ով կարող է ՀՀ ինքնիշխան տարածքի հարց հանել: Բանակցային սեղանի շուրջ ոչ մեկը չի կարող ոչ մեկի բերանը փակել, բանակցությունը դրա համար է, որ խոսեն»:

Ամենից շատ դիտված