Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղից դեպի «Կարգո» միջազգային բեռնափոխադրումների ընկերություն տանող հատվածում գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող՝ Արթուր Թովմասյանին պատկանող չշահագորճվող երկհարկանի շինության մոտակայքում, ըստ նախնական տեղեկությունների, գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Այրվել են շինության 2-րդ հարկի պատուհաններից մեկը և պատի արտաքին երեսպատման սալիկները։
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, մինչև ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի Արմավիրի գազի վթարայինի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը։
Պայթյունի հետևանքով կոտրվել են նաև ապակինեը։
Դեպքի փաստով հնարավոր է ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր ձևակերպվեն, որտեղ էլ պետք է պարզվի՝ արդյոք նշված հատվածով անցնող գազախողովակը, էլեկտրասնուցումը օրինական են, թե ոչ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում