Սելենա Գոմեսը իր ինստագրամյան սթորի բաժնից ջնջել է այն տեսանյութը, որտեղ լաց է լինում անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման մասին որոշման պատճառով։ Շատերի կարծիքով՝ նա ջնջել է տեսանյութը՝ անհանգստանալով, որ դա կարող է հիասթափեցնել իր «Rare» ապրանքանիշի հանրապետական երկրպագուներին։
Տեսահոլովակը իսկապես բացասական արձագանք է ստացել հանրապետականների կողմնակիցների շրջանում, ԱՄՆ Սենատի թեկնածու Սեմ Փարքերը կոչ է արել այս ամենից հետո արտաքսել ստախոս, մեքսիկացիներին աջակցող երգչուհուն։ Նա նաև գրել է, որ Գոմեսը ծնվել է ԱՄՆ-ում և ԱՄՆ քաղաքացի է, սակայն նրա տատիկն ու պապիկը փախել են Մեքսիկայից՝ փնտրելով ավելի լավ կյանք:
«Սելենա Գոմեսը ապօրինիներին է աջակցում, նա մեքսիկացի ապօրինի ներգաղթածների 3-րդ սերնդի հետնորդն է, որը քաղաքացիություն է ստացել 87-րդ համաներման ժամանակ»,- հայտարարել է Փարքերը։
«Օ՜, պարոն Փարքեր, պարոն Փարքեր, շնորհակալություն ծիծաղի և սպառնալիքի համար»,- սթորի բաժնում երգչուհին այսպես է պատասխանել Փարքերի հայտարարություններին: