Մեր տղերքին խաբելով տարան, սպանեցին. կամավորականի մայր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:18 28-01-2025
Գյումրեցի Ռուսլան Թորոսյանը երթուղային տրանսպորտի վարորդ էր։ Պատերազմի լուրն իմանալուն պես, կամավորագրվել է և միացել հայրենիքի պաշտպանությանը։

Ռուսլանի մայրը՝ Լաուրա Թորոսյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասում է.

«Զինվորական գրքույկը վերցրեց տարել էր զինկոմ, որ իրեն տանեն պատերազմ։ Ասում էի՝ տղա ջան, դու երեխա ունես, ո՞ւր ես գնում։ Ասում էր` մամ ջան, գնանք 18 տարեկաններին թիկունք կանգնենք»։

Տիկին Լաուրան հիշում է, որ որդին ամեն խոսելուց ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու։

Ռուսլան Թորոսյանը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված