Փրկարարները 16 քաղաքացու օգնություն են ցուցաբերվել
copy image url

Փրկարարները 16 քաղաքացու օգնություն են ցուցաբերվել

Ներքին 2 ամիս առաջ - 10:41 27-01-2025
Հունվարի 26-27-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Հրազդան քաղաքում, Արտանիշ, Նուռնուս գյուղերում, Նորաշեն-Հնաբերդ, Վարդաղբյուր-Տաշիր և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։