Գյումրիում 21-ամյա վարորդը, ով BMW-ով «դրիֆթ» ու խուլիգանական արարք էր կատարել, չկարողացավ խույս տալ պարեկներից. shamshyan.com
copy image url

Գյումրիում 21-ամյա վարորդը, ով BMW-ով «դրիֆթ» ու խուլիգանական արարք էր կատարել, չկարողացավ խույս տալ պարեկներից. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 11:26 26-01-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքում «BMW» մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք՝ կատարել է «դրիֆթ»՝ վտանգ ներկայացնելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կարճ ժամանակում պարզում են «BMW»-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև որտեղ է գտնվում ավտոմեքենան։ Ու տաք հետքերով հայտնաբերում են «BMW»-ն և տեղափոխում ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Տեղում պարզվում է , որ վարորդը եղել է Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մուրադյանը, ով խուլիգանություն կատարելու կասկածանքով ներկայացվում է տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված