Հայ բասկետբոլիստի անհավանական արդյունավետությունը

Սպորտ 2 ամիս առաջ - 21:55 25-01-2025
Լոս Անջելեսում բասկետբոլի Մեսրոպյան դպրոցի թիմը 119-25 հաշվով հաղթել է Փասադենայի Ուեյվերլիի թիմին։

Մեսրոպյան դպրոցի թիմից ֆենոմենալ 102 միավոր է վաստակել Նիկոլաս Խաչիկյանը։ Հատկանշական է, որ հայ բասկետբոլիստը խաղահրապարակում է անցկացրել 22 րոպե։

Նիկոլասի եղբայրը՝ Դիլանը նույն խաղում 35 ասիստ է կատարել։

Մեկ խաղում 102 միավորը ռեկորդային ցուցանիշ է․ հարկ է նշել, որ 2003/04 մրցաշրջանում դարձյալ Մեսրոպյան դպրոցի խաղացող Տիգրան Գրիգորյանը գրանցել էր արդեն նախկին ռեկորդը՝ 100 միավոր։ Գրիգորյանն այժմ թիմի մարզչական կազմում է։

Ամենից շատ դիտված