Պաշտոնական․ Հայաստանի հավաքականի պաշտպանը՝ հունգարական թիմի ֆուտբոլիստ
copy image url

Պաշտոնական․ Հայաստանի հավաքականի պաշտպանը՝ հունգարական թիմի ֆուտբոլիստ

Սպորտ 2 ամիս առաջ - 18:35 25-01-2025

Արման Առաքելյան

Լրագրող

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի։

20-ամյա պաշտպանը պայմանագիր է կնքել «Պուշկաշ Ակադեմիայի» հետ, հայտնում է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։

Գեորգին Կրասնոդարի համանուն ակումբի սան է, ընթացիկ առաջնությունում ռուսական թիմի կազմում 20 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Հունգարիայի ընթացիկ առաջնության առաջին հատվածից հետո «Պուշկաշ Ակադեմիան» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։