Հայտնի է՝ երբ կմեկնարկի Իրանում ռազմավարական երկաթուղային ճյուղի կառուցումը
copy image url

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Իրանում ռազմավարական երկաթուղային ճյուղի կառուցումը

Արտաքին 2 ամիս առաջ - 11:24 25-01-2025
Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի շինարարությունը կսկսվի 2025 թվականի մարտի վերջին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Ղազեմ Ջալալիին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում հունվարի 17-ին կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են մինչև 2025 թվականի մարտի վերջ շինարարության մեկնարկի մասին պայմանագիր ստորագրել:

162 կմ երկարությամբ Ռեշտ-Աստարա երկաթուղային գիծն Իրանի ամենակարևոր երկաթուղային նախագծերից է։ Այն Աստարա-Ռեշտ-Ղազվին տրանսպորտային միջանցքի մի մասն է, որը պետք է միացնի Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Այդ միջանցքն իր հերթին «Հյուսիս-Հարավ» միջազգային նախագծի մի մասն է, որը կոչված է ինտեգրելու ռուսական, իրանական, ադրբեջանական և հնդկական մայրուղիները։

Ամենից շատ դիտված