Խոշոր ավտովթար՝ Երևան Գյումրի ավտոճանապարհին․ վիրավորներից մեկը Տիգրան Մուկուչյանի եղբայրն է

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:17 24-01-2025
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 105-րդ կիլոմետրում։ Բախվել են «Toyota Land Cruiser» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

Oragir.News-ի տեղեկություններով՝ կան 2 վիրավորներ։ Նրանք տեղափոխվել են Գյումրու ԲԿ։

Տեղում ծառայություն են իրականացնում պարեկները և փրկարար ծառայության աշխատակիցները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Toyota»-ի Երևանի բնակիչ 53-ամյա Ռոբերտ Մուկուչյանն է, ով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրն է և աշխատում է նոտար, իսկ «Nissan Rogue»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Կորյուն Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։