Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը
copy image url

Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը

Արտաքին 2 ամիս առաջ - 16:48 24-01-2025
Հունվարի 24-ին Թուրքիայի ներկայիս Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի նկատմամբ ոտնձգության փորձ է կատարվել:

Մասնավորապես, դիմակավորված անձը մուրճը ձեռքին բարձրացել է Ստամբուլի Սարայբուրնու այգում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա և, ականատեսների վկայությամբ, փորձել է վնասել այն:

Սկզբում անցորդներն են փորձել մահակներով վնասազերծել նրան, բայց ապարդյուն։ Հետո ոստիկանական ուժեր են եկել դեպքի վայր և նրան բերման ենթարկել։ Այնուհետև պարզվել է, որ արձանի վրա հարձակված անձը ծագումով սիրիացի Մ. Հ-ն է:

Ամենից շատ դիտված