Փաշինյանը Վիճակագրական կոմիտեի նախագահին գործուղել է Լոնդոն
copy image url

Փաշինյանը Վիճակագրական կոմիտեի նախագահին գործուղել է Լոնդոն

Ներքին 2 ամիս առաջ - 12:12 23-01-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին գործուղել է Լոնդոն։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2025 թվականի փետրվարի 11-14-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվող՝ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ստեփան Մնացականյանի՝ Միացյալ Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին 2 հաշվետվությունը»,-նշված է վարչապետի որոշման մեջ։

Ամենից շատ դիտված