Քիչ առաջ մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը սակայն վարում է փոխվարչպետ Մհեր Գրիգորյանը։ Նկատենք, որ կառավարության նիստին միկրոֆոնները խնդիր ունեն, քանի որ թեև միացված են երևում, բայց զեկուցողների և փոխվարչապետի ձայնը գրեթե չի լսվում։
Նշենք, որ նիստը Նիկոլ Փաշինյանը չի վարում, քանի որ վաղ առավոտյան կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսում կայացող ֆորումին։