Մի քանի օր առաջ՝ հայ ամերիկյան փաստաթղթի ստորագրումից հետո մտա ֆեյսբուք, տեսնեմ՝ ֆեյսբուքյան փոթերիկներ են էլի։ Մի կեսն ասում էր՝ փրկվանք, ինչը իրականության հետ քիչ աղերս ունի, մյուս կեսն էլ ասում էր՝ էս ինչ ստից թուղթ է, էն մի կեսն էլ ասում էր՝ հեսա մեզ Մոսկվան ու Թեհրանը կպատժեն։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո ասաց ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն Ադրբեջանին ինչ առաջարկ է ներկայացրել՝ սահմանազատումը շարունակելու տեղանքի հետ կապված։ «Տարամաբանական կլիներ, որ սահմանազատումը շարունակվեր հարավից հյուսիսի, քանի որ կֆիքսվեր որ Մեղրին մերն է, ադրբեջանցիք դուրս կգային Ներքին Հանդից, կկարգավորվեր Շուռնուխի հատվածը , հետո կբարձրանայինք Սև լիճ, Ջերմուկ ու թուրքերին դուրս կհրավիրեինք։ Մինչդեռ հյուսիսից գալու դեպքում ընկնում ենք ադրբեջանական տրամաբանության մեջ, որոնք ասում են, թե իբր ինչ-որ անկլավներ ունենք»,-ասաց Խաչատրյանը՝ անդրադառնալով նաև Միացյալ Թագավորության հայտարարությանը, որով իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Հայաստան-Վրաստան ճանապարհով չերևթևեկել, Իջևան –Նոյեմբերյան քաղաքաներով չերթևեկել՝ սահմանային լարվածության պատճառով։
Միրզոյանն ասաց, բրիտանական կարգավորումը այս փուլում ունեցել է դիրքորոշման մեղմացում Հայաստանի նկատմամբ։
«Մենք էլի ասում ենք, որ ունենք ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող 200 քկմ տարածք, որն իհարկե պետք է ներկայացնենք սահմանզատման ։ Սկսել Հյուսիսից, թե Հարավից՝ ինձ մնար Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից՝ կավարտեի Ատլանտիան օվկիանոսով, բայց բացի մեզնից մոլորակի վրա 200 հատ պետություն կա, երբ առնչվում ենք այլ պետությունների, ապա հասկանում ենք, որ որևէ բան կարող ենք անել, երբ երկկողմ համաձայնություն կա։ Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, մենք այն համարում ենք խաղաղության գործընթացի էական, կարևոր հենասյուներից մեկը։ Հիմա շատ հստակ պայմանավորվածություն ունենք»։