«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել։ Ակումբը տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին։
Մասնագետը հարազատ ակումբ էր վերադարձել 2024 թվականի ամռանը․ նրա գլխավորությամբ «Ալաշկերտը» ընդամենը 13 միավորով առաջնության առաջին շրջանն ավարտել է նախավերջին հորիզոնականում։
Նշենք, որ Խաշմանյանը «Ալաշկերտից» հեռանում է 5-րդ անգամ։