Խելահեղ որոշումների դարաշրջանը բացված է․ որոնք են Թրամփի առաջին հրամանները
copy image url

Խելահեղ որոշումների դարաշրջանը բացված է․ որոնք են Թրամփի առաջին հրամանները

Արտաքին 2 ամիս առաջ - 21:48 21-01-2025
Նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակ չկորցրեց անցնելու իր հայտարարած նախընտրական բազմաթիվ խոստումների կատարմանը, այդ թվում՝ ներգաղթի, էներգետիկայի, բանակի և դաշնային աշխատուժի վերաբերյալ՝ շատերին համոզելով, որ փոխում է իր նախորդի՝ Ջո Բայդենի քաղաքականությունը:

Մինչ Թրամփը երկուշաբթի օրվանից Վաշինգտոնում հրամաններ է ստորագրում, Oragir.News-ը առանձնացրել և հակիրճ ներկայացնում է այն, ինչ մինչև այժմ հայտնի է նրա վարչակազմի նախաձեռնությունների մասին` հիմնվելով Թրամփի ելույթների, հրամանների մասին հրապարակային տեղեկատվության, նորանշանակ պաշտոնյաների ճեպազրույցների և հրապարակային հայտարարությունների վրա:

Թրամփը ժամանակավորապես դադարեցրել է TikTok-ի արգելքը ԱՄՆ-ում՝ ընկերությանը և չինական ByteDance-ին ավելի շատ ժամանակ տրամադրելով հանրաճանաչ հավելվածի համար գործարք կնքելու համար, որը կլուծեր ԱՄՆ-ի ազգային անվտանգության երկարատև մտահոգությունները: Այս քայլի շնորհիվ հարթակն ունի 75-օրյա ժամկետ։

Թրամփը հանձնարարել է դաշնային գործակալություններին ուսումնասիրել մաքսային քաղաքականությունը և ԱՄՆ առևտրային հարաբերությունները Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի հետ։ Հանձնարարության նպատակը մաքսային քաղաքականության վերանայումն է։

Թրամփը հանձնարարել է գերատեսչություններին և գործակալություններին «շտապ կատարել գների մեղմացում»` ներառյալ բնակարանների արժեքը և էներգամատակարարումը, առողջապահական ծախսերի իջեցումը։

Առաջին գործադիր հրամանը, որը ԱՄՆ նախագահը ստորագրել է իր օվալաձև աշխատասենյակում, շուրջ 1500 մարդու լիակատար ներումն է՝ ԱՄՆ Կապիտոլիումի գրոհի մեջ ունեցած դերակատարության համար։ Այն նաև մեղմացրել է 14 հոգու պատիժը։ «Մենք պետք է նրանց տուն բերենք»,- ասել է Թրամփը:

Վերջինս ստորագրել է մի շարք հրամաններ, որոնք ազդարարում են ներգաղթի քաղաքականության կտրուկ փոփոխությունները և նոր սահմաններ բացում ինչպես օրինական, այնպես էլ անօրինական ներգաղթի համար:

Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավային սահմանին։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ նա զինված ուժեր` ներառյալ Ազգային գվարդիան կտեղակայի, որպեսզի «զբաղվի սահմանների անվտանգության ապահովմամբ»: Թրամփն իր ելույթում ասել է, որ կառավարությունը «կսկսի միլիոնավոր հանցագործ «այլմոլորակայինների» վերադարձնելու գործընթացը այն վայրերը, որտեղից նրանք եկել են»։

Նորընտիր նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ցանկանում է դադարեցնել բնածին իրավունքով քաղաքացիությունը երկրում, բայց միայն ժամանակավոր բնակություն ունեցող երեխաների համար, ինչպիսիք են զբոսաշրջիկները, ուսանողները և աշխատանքային վիզա ունեցողները: Այսինքն` եթե անձը ծնվել է ԱՄՆ-ում, դա չի նշանակում, որ նա ԱՄՆ քաղաքացի է։

Նա ստորագրել է հռչակագիր՝ դադարեցնելու ապաստանների տրամադրման գործընթացը, ինչը, ըստ պաշտոնյաների, թույլ կտա անհապաղ հեռացնել երկրում գտնվողներին, որոնք արդեն սպասում են դատական նիստերին:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունը մահապատիժ է պահանջելու «անօրինական ներգաղթյալների համար, որոնք խեղում և սպանում են ամերիկացիներին»:

Ինչպես իր ընտրվելու առաջին ժամկետում, այժմ էլ Թրամփը կրկին դուրս կգա Փարիզյան համաձայնագրից: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ դա անհապաղ չի լինի. ստորագրողները պետք է պաշտոնական ծանուցում ներկայացնեն Միավորված ազգերի կազմակերպություն նախաձեռնությունից դուրս գալու համար, այնուհետև սպասեն մեկ տարի, որպեսզի այն ուժի մեջ մտնի:

Թրամփը հրաման է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու մասին։
Նորանշանակ նախագահը բոլոր գերատեսչությունների և գործակալությունների ղեկավարներին հրամայել է վերացնել տնից աշխատելու տարբերակները և աշխատակիցներին վերադարձնել աշխատանքի «հնարավորինս շուտ»:

Այսպիսով` Թրամփը, որն ընդամենը մեկ օր է, ինչ զբաղեցնում է աշխարհի թիվ մեկ երկրի նախագահի պաշտոնը, կարողացել է այսքան մեծ քանակությամբ թղթեր ստորագրել։ Թրամփի բացառիկությունն այն է, որ նրա որոշումները ոչ միայն առաջ են բերում դժգոհություններ, այլև մեծ թվով համակիրներ, ուստի ինչպես Թրամփի որոշումները, այնպես էլ դրանց ժամկետները խիստ ապշեցուցիչ են ու խելահեղ։

Ամենից շատ դիտված