UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը MMA-ի հայտնի ինսայդեր Արիել Հելվանիի հետ հարցազրույցում կարևոր փակագծեր է բացել։
«Եւս մեկ տիտղոսային մենամարտի մասնակցելու ցանկություն ունեմ։ Պատրաստ եմ մենամարտել Չենդլերի և Օլիվեյրայի հետ 5-ական ռաունդ»,- ասել է Արման Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ հայ մարտիկը վնասվածքի պատճառով չէր մասնակցել Իսլամ Մախաչևի հետ մենամարտին։
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել էր, որ Ծառուկյանը վերադարձից հետո տիտղոսային մենամարտի չի մասնակցի։