Հայաստանը հետաքրքրված է ՌԴ-ի հետ արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակմամբ՝ հիմնված փոխշահավետ և գործնական համագործակցության, ինչպես նաև ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքներին, և մենք հուսով ենք, որ ապագայում ևս ռուսական կողմը կշարունակի հաշվի առնել տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնց ականատես եղանք վերջին օրերին»,- հայտնել է Արարատ Միրզոյանը։