Ալեքսանդր Սիրունյանը չի ընտրվելու ԲԴԽ անդամ
copy image url

Ալեքսանդր Սիրունյանը չի ընտրվելու ԲԴԽ անդամ

Ներքին 3 ամիս առաջ - 20:41 20-01-2025
Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:

Թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Oragir.News-ի տեղեկություններով, սակայն, Ալեքսանդր Սիրունյանը չի ընտրվելու ԲԴԽ անդամի պաշտոնում։ ՔՊ նեղ շրջանակներում դեռ 2 օր առաջ քննարկվել է այս հարցը և նման որոշում է կայացվել։

Ամենից շատ դիտված