Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
copy image url

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել

Արտաքին 3 ամիս առաջ - 18:16 20-01-2025
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էքրեմ Իմամօղլուի դեմ: Նա մեղադրվում է հաղորդման ժամանակ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին հնչեցրած մեկնաբանությունների համար։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշենք, որ ավելի վաղ Գյուրլեքը հետաքննություն էր սկսել նաև Իմամօղլուի կուսակից, ընդդմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության»(CHP-ԺՀԿ) երիտասարդական թևի նախագահ Ջեմ Այդընի դեմ։

Նա ևս վերոհիշյալ դատախազի հասցեին հայտարարություններ էր արել ու մեղադրվում էր «պետական պաշտոնյային վիրավորելու» և «ահաբեկչության դեմ պայքարող անձանց թիրախավորելու» հոդվածներով։

Նշենք, որ Այդընը ազատ է արձակվել՝ երկրից չբացակայելու պայմանով։

Ձեզ գուցե հետաքրքրի