Հայաստանի գործնական քայլեր ենք ակնկալում՝ Սահմանադրության և մի շարք իրավական ակտերում պարունակվող տարածքային պահանջների վերացման ուղղությամբ։ Այս մասին, Report-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանական հասարակությունը գիտի, որ բացի հաշտության համաձայնագրի տեքստից՝ կա ևս մեկ լուրջ խնդիր․ դա Հայաստանի Սահմանադրությունն է»,-նշել է Բայրամովը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմնակալ վերաբերմունքն ու աջակցությունը Հայաստանին անընդունելի է։
Բայրամովը նշել է, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվում արտգործնախարարների մակարդակով, և այդ գործընթացը կշարունակվի նաև այս տարի, իսկ հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ։