Telegram-ը հետախուզական ծառայություններին 10 հազար օգտահաշվի տվյալներ է տրամադրել․ Դուրով
copy image url

Telegram-ը հետախուզական ծառայություններին 10 հազար օգտահաշվի տվյալներ է տրամադրել․ Դուրով

Արտաքին 3 ամիս առաջ - 23:55 18-01-2025
Telegram-ն աշխարհի հետախուզական ծառայություններին 10 հազար օգտահաշիվների տվյալներ է տրամադրել։ Այս մասին Ֆրանսիայում հարցաքննության ժամանակ հայտարարել է Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը։

Նրա խոսքով՝ մեսենջերի ադմինիստրացիան արդեն ամեն ամիս ջնջում է 15-20 միլիոն օգտահաշիվ՝ կանոնները խախտելու համար։

Դուրովը ձերբակալվել էր 2024 թվականի օգոստոսին Փարիզում։ Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրում են ավելի քան մեկ տասնյակ հանցագործությունների մեջ՝ կապված Telegram-ում անօրինական բովանդակության հետ, ներառյալ՝ մանկական պոռնոգրաֆիայի տարածմանը մեղսակցությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նպաստելը:

Ամենից շատ դիտված