Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտեցել Անդրանիկ Մարգարյանի 15-րդ շրջանային հուշամրցաշարը՝ միջազգային գորսմայստերի և վարպետի նորմաներով:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստերի նորմա է լրացրել Վլադիսլավ Նոզդրաչևը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Գրոսմայստերի նորմայով մրցաշարում լավագույն եռյակը հետևյալն է.
1-ին տեղ՝ ՄՎ Նոզդրաչև Վլադիսլավ
2-րդ տեղ՝ ՄՎ Արսեն Դավթյան
3-րդ տեղ՝ ՄՎ Արադ Նազարի
Միջազգային վարպետի նորմա է լրացրել Վահե Սուքիասյանը, ով 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր:
Միջազգային վարպետի նորմայով մրցաշարում լավագույն եռյակը հետևյալն է.
1-ին տեղ՝ ՖՎ Վահե Սուքիասյան
2-րդ տեղ՝ ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյան
3-րդ տեղ՝ ՄՎ Անդրեյ Օկարա
Շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ: