Հալանդը ֆենոմենալ պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ
copy image url

Հալանդը ֆենոմենալ պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ

Սպորտ 3 ամիս առաջ - 14:37 17-01-2025
«Մանչեսթեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հալանդը կշարունակի հանդես գալ «քաղաքայինների» կազմում։

Նորվեգացի հարձակվողի նոր պայմանագիրը երկարաժամկետ է՝ նախատեսված մինչև 2034 թվականը, հայտնում է անգլիական ակումբը։

Նշենք, որ Հալանդը կդառնա մանչեսթերյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Բրիտանական աղբյուրների հաղորդմամբ՝ սա սպորտի պատմության մեջ ամենաթանկ պայմանագրերից մեկն է։

«Մանչեսթեր Սիթին» Էրլինգին ձեռք է բերել 2022 թվականին՝ Դորտմունդի «Բորուսիային» վճարելով 60 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված