Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի դայակ Արևիկ Ալիխանյանից պահանջել է գրել հեռացման դիմում այն պատճառով, որ նա խնդրել է դաստիարակ ընդունել, քանի որ միայնակ դժվարացել է խնամել մսուր խմբի 20 երեխայի: Նա այցելել է մանկապարտեզ և պահանջել դայակից աշխատանքից ազատման դիմում գրել։
Այս դեպքի մանրամասներին ծանոթանալու նպատակով
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել մանկապարտեզի դայակ Արևիկ Ալիխանյանի հետ։
«Խնդրում եմ ինձ հանգիստ թողեք որոշ ժամանակ, որպեսզի նյարդերս մի փոքր հանգստանան: Այս պահին ինձ նյարդային վիճակում են պահում, խնդրում եմ հանգիստ թողե՛ք, երբ հանգստանամ կզանգահարեմ Ձեզ»,-ասաց նա։
Չենք շտապում եզրակացություններ անել, բայց դժվար չէ պատկերացնել, որ համայնքապետարանից եղել են ճնշումներ։ Կինը գտնվում էր լարված վիճակում, բայց դեռևս գնում է աշխատանքի։