Շախմատի Հայաստանի առաջնության առաջին տուրի արդյունքները
copy image url

Շախմատի Հայաստանի առաջնության առաջին տուրի արդյունքները

Սպորտ 3 ամիս առաջ - 00:12 15-01-2025
Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունները։

Տղամարդկանց առաջնության առաջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Մանուել Պետրոսյանին, Զավեն Անդրիասյանը՝ Սարգիս Սարգսյանին, Մամիկոն Ղարիբյանը՝ Հովիկ Հայրապետյանին:

Տիգրան Հարությունյան - Արթուր Դավթյան և Բենիկ Ագասարով - Կարեն Գրիգորյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Կանանց առաջնությունում Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Միլենա Գասպարյանը և Լիլիա Դանիելյանը համապատասխանաբար հաղթեցին Մելինե Հարությունյանին, Մարիամ Խաչատրյանին, Պոլինա Կոբակին և Սյուզաննա Առաքելյանին:

Միակ ոչ ոքին գրանցվեց Մարիամ Ավետիսյանի և Նվարդ Հայրապետյանի պարտիայում:

Ամենից շատ դիտված