Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
անդրադարձել էր աղքատության հարցին և նշել, որ նա, ով չի ուզում աշխատել, ապա աղքատությունը իր ընտրությունն է, և աղքատն աղքատ է` իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ պատասխանատուն կառավարությունն է։
Oragir.News-ը զրուցեց Երևանի անօթևան անձանցից մեկի հետ, որն ուներ հաշմանդամություն, բայց չուներ բնակության տեղ, աջակցություն և այլն։
Քաղաքացին խոսեց իր վիճակի, պետությունից աջակցություն չստանալու, պատերազմի մասնակից լինելու մասին, ինչպես նաև ասաց, որ ինքը բարձրագույն կրթություն ունի.
«Փաշինյանը լա՞վ է սովորել, հետաքրքիր հարց տամ, ի՞նչ մասնագիտությունից խոսի, որ ես չկարողանամ իր հետ հավասար խոսել՝ սկսած շինարարությունից, վերջացրած իրավաբանությունով, տեսնենք՝ ի՞նչ գիտի», -
Oragir.News-ի հետ զրույցում ասաց անտուն քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում