Արհեստական բանականության կանխատեսումը Ծառուկյան - Մախաչև մենամարտի վերաբերյալ
copy image url

Արհեստական բանականության կանխատեսումը Ծառուկյան - Մախաչև մենամարտի վերաբերյալ

Սպորտ 3 ամիս առաջ - 16:19 14-01-2025
Հունվարի 19-ին կայանալու է UFC 311-ի գլխավոր մենամարտը՝ Իսլամ Մախաչև - Արման Ծառուկյան։

Երկար սպասված մենամարտը մարզասերների ուշադրության կենտրոնում է։ Այն իր բնույթով ռևանշ մարտ է, Արմանը կարիերայի սկզբում պարտվել էր Իսլամին, իսկ տարիներ անց հայտնել, որ ձգտելու է ռևանշի հասնել։

Մենամարտի ելքի վերաբերյալ մասնագետները հարցրել են Google-ի արհեստական բանականությամբ աշխատող Gemini ծրագրի կարծիքը։
Ըստ ծրագրի՝ մրցավարների տրամադրած միավորների արդյունքում հաղթանակ է տանելու Իսլամ Մախաչևը։

Ավելի քիչ տոկոսներ է ստացել Արման Ծառուկյանի հաղթանակի հավանականությունը։

Հիշեցնենք, որ մարտը կայանալու է Լոս Անջելեսում հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը։

Ամենից շատ դիտված