Երևանում «Nissan Juke»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել ցայտաղբյուրի մոտ. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Երևանում «Nissan Juke»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել ցայտաղբյուրի մոտ. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 11:42 14-01-2025
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Սերյոժա Հ.-ն իր վարած «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայով Ազատատամարտիկների փողոցում ՝ էրեբունի թաղապետարանի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի դիմաց գտնվող բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել ցայտաղբյուրի մոտ:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորը «Էրեբունի» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ, ասելով, որ իրեն լավ է զգում:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի, և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված