Շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը կվերանայենք. Անահիտ Ավանեսյան
copy image url

Շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը կվերանայենք. Անահիտ Ավանեսյան

Ներքին 3 ամիս առաջ - 10:55 14-01-2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե այս տարի կվերանայեն հանրապետական շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը։

«Սա չափազանց կարևոր է լավ ծառայություններ ունենալու համար»,- հավելել է նախարարը։

Ավանեսյանը նաև նշել է, թե 2024թ. իրենց կատարած կարևոր աշխտանքներից էր շտապօգնության ծառայության հանրապետական ծառայության հիմնադրումը։ Ըստ նրա, Հայաստանի հյուսիսային հատվածը սպասարկվում է Գյումրում նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: «Այս փոփոխությունը հանգեցրել է նրան, որ նախ կանչի ժամանակն է կրճատվել: Միջինում չորս րոպեի ընդհանուր կանչի կրճատում ունենք Գյումրում և ամբողջ Շիրակի, Լոռու մարզերում»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված