Մխիթարյանը բուժզննում է անցել․ հայտնի է պատասխանը
copy image url

Մխիթարյանը բուժզննում է անցել․ հայտնի է պատասխանը

Սպորտ 3 ամիս առաջ - 21:51 13-01-2025
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի՝ «Վենեցիայի» դեմ հանդիպումը։ Իտալական աղբյուրների պնդմամբ՝ պատճառը եղել է մկանային լարվածությունը։

Միլանյան թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտնել էր, որ վնասվածքի լրջության աստիճանը պարզ կլինի այսօր կայացած բուժզննումից։

«Ինտերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Մխիթարյանի մոտ վնասվածք չի հայտնաբերվել, միայն՝ ձախ մկանի ձգվածություն։

Ըստ ամենայնի՝ հայ կիսապաշտպանը բաց կթողնի նաև հունվարի 15-ին կայանալիք «Բոլոնիայի» դեմ հանդիպումը, իսկ 4 անց՝ «Էմպոլիի» դեմ տնային խաղին կլինի լիարժեք պատրաստ։

Ամենից շատ դիտված