Փեզեշքիանն ու Պուտինը ռազմավարական պայմանագիրը կկնքեն հունվարի 17-ին
copy image url

Փեզեշքիանն ու Պուտինը ռազմավարական պայմանագիրը կկնքեն հունվարի 17-ին

Արտաքին 3 ամիս առաջ - 17:04 13-01-2025
Հունվարի 17-ին Մոսկվայում, Իրանի նախագահի այցի արդյունքում, կողմերի միջև կկնքվի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր: Այս մասին հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից ստորագրվող փաստաթուղթը կփոխարինի 2001 թվականի հնացած պայմանագրին և կբարձրացնի Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների մակարդակը Արևմուտքի հետ նրանց սուր հակամարտության պայմաններում:

Ըստ «Կոմերսանտի»՝ առաջնահերթություններից մեկը կդառնա Մոսկվայի հետ համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում:

Փեզեշքիանի՝ հունվարի 17-ի Ռուսաստան կատարելիք այցի մասին հայտնել է նաև The Tehran Times թերթը: