«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Գևորգ Տարախչյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։ Ֆուտբոլիստը վերադարձել էր «Ուրարտու» 2023 թվականի սեպտեմբերին։
22-ամյա ֆուտբոլիստը հարազատ ակումբ վերադառանլուց հետո անցկացրել է 29 հանդիպում, դարձել է 3 գոլի հեղինակ։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Գևորգին ցուցադրած խաղի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։