Երեկ՝ հունվարի 9-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքի աճին և նշել մի քանի պատճառ, որոնք նպաստել են դրան, առանձնացրել այն, որ իրենք քաղաքացիների համար բացել են հնարավորություններ, ինչի արդյունքում մարդիկ այսօր ասում են․ «Ինչո՞ւ գնանք, Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք։ Կգնանք Հռոմ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել։ Սոցիալական ցանցերի հոսքը նայեք, մարդիկ Հայաստանի որևէ տեղից ավեի քիչ լուսանկար են դնում, քան եվրոպական մայրաքաղաքներից»։
Oragir.News-ը Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցում իրականացրեց քաղաքացիների շրջանում՝ հասկանալու համար, թե արդյոք Փաշինյանը քաղաքացիներին այդքան հնարավորություն տվե՞լ է, որ նրանք գնան Հռոմ, այլ ոչ թե Ջերմուկ։
«Ինվալիդ երեխուն պահելու համար փող ենք մուրում, որ ապրենք, ի՞նչ Հռոմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։