ԱՄՆ 7 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել եղանակի պատճառով
copy image url

ԱՄՆ 7 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել եղանակի պատճառով

Արտաքին 3 ամիս առաջ - 11:48 06-01-2025
ԱՄՆ յոթ նահանգներում՝ Կանզաս, Միսսուրի, Կենտուկի, Վիրջինիա, Արևմտյան Վիրջինիա, Արկանզաս և Նյու Ջերսիի որոշ հատվածներ, արտակարգ դրություն է հայտարարվել եղանակային պայմանների պատճառով։

BBC-ի հաղորդմամբ՝ Արկտիկայից եկող սառը օդը կարող է հանգեցնել վերջին տասնամյակի ամենացածր ջերմաստիճանի ու ուժեղ ձյան տեղումների՝ ըստ օդերևութաբանների կանխատեսումների։

Հազարավոր չվերթներ արդեն հետաձգվել կամ չեղարկվել են, բազմաթիվ ճանապարհներ փակ են, իսկ դպրոցները փակ են փոթորկի պատճառով։

«Սա կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 2011 թվականից ի վեր ամենացուրտ հունվարին», - ասել է AccuWeather-ի կանխատեսող Դեն Դե Փոդվինը:

Ամենից շատ դիտված