Փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով ԱՄՆ-ում 2 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել
copy image url

Փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով ԱՄՆ-ում 2 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել

Արտաքին 3 ամիս առաջ - 12:03 03-01-2025
Երկու մարդ է զոհվել և 18-ը վիրավորվել են հինգշաբթի օրը, երբ փոքր ինքնաթիռը Հարավային Կալիֆորնիայում մխրճվել է կահույքի արտադրության հսկայական շենքի տանիքին, որտեղ առնվազն 200 մարդ է աշխատում։

Ըստ FlightAware-ի թռիչքներին հետևող կայքի, ինքնաթիռը կործանվել է Օրինջ շրջանի Ֆուլերթոն քաղաքային օդանավակայանից օդ բարձրանալուց ընդամենը երկու րոպե անց, հաղորդում է NBC News-ը: