Ախթալա-Մեծ Այրում ճանապարհին «VAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
copy image url

Ախթալա-Մեծ Այրում ճանապարհին «VAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին

Ներքին 3 ամիս առաջ - 10:54 03-01-2025
Հունվարի 2-ին, ժամը 22:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Մեծ Այրում ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «VAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 2000 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված