Այս տարին Երևանի համար եղել է աննախադեպ աշխատանքների տարի. Տիգրան Ավինյան

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 11:55 31-12-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի՛ երևանցիներ,

Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։

Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։

Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։ Այս ամենն անհնար կլիներ առանց ձեր աջակցության, սիրելի՛ երևանցիներ։

Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2025 թվականը լինի խաղաղության, համերաշխության և նոր հաջողությունների տարի թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր քաղաքի համար։

Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC