Էջմիածին-Մարգարա ճանապարհին բախվել են Nissan-ն և Hyundai-ն․ վերջինները հայտնվել են ջրատարում․ կա 6 վիրավոր․ shamshyan.com
copy image url

Էջմիածին-Մարգարա ճանապարհին բախվել են Nissan-ն և Hyundai-ն․ վերջինները հայտնվել են ջրատարում․ կա 6 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 20:34 30-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Tiida» և «Hyundai Santamo» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ Վթարի հետևանքով 6 հոգի որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնութունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված