Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում