2024թ․ աշխարհի չեմպիոն Լալայան․ Տալախաձեն լուսանկար է հրապարակել
copy image url

2024թ․ աշխարհի չեմպիոն Լալայան․ Տալախաձեն լուսանկար է հրապարակել

Սպորտ 3 ամիս առաջ - 12:39 29-12-2024
Ծանրամարտի 109 կգ քաշային կարգում եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի հետ լուսանկար է հրապարակել, հայտնում է Armsport-ը։

«2024թ․ աշխարհի չեմպիոն Լալայան», - լուսանկարին կից գրել է Տալախաձեն:

Հիշեցնենք՝ Տալախաձեն «Վրացական երազանք» կուսակցությունից ընտրվել է Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր:

Ամենից շատ դիտված