Այսօր՝ կառավարության հերթական նիստին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց, թե արդյո՞ք քննարկվող ծրագրով սարքավորումներ գնելու համար բժշկական կենտրոններին օժանդակություն տալիս են։
Անահիտ Ավանեսյանը, ով նիստին մասնակցում էր դիմակով, նշեց, որ տալիս են և հավելեց, որ ձայնը կտրված է։
Մհեր Գրիգորյանը արձագանքեց. «Ուրեմն ծրագիրն այդքան էլ հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել սարքավորում որը նախարարի ձայնը կապահովեր»։